...

Կամերան՝ ընդդեմ փոխհատուցման

Կամերան՝ ընդդեմ փոխհատուցման

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Յուրաքանչյուր քաղաքացի, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կպարգևատրվի 500000 դրամով՝ ընտրակաշառքի հետ կապված տեսագրություն ներկայացնելու համար, ընկերներիս ու իմ կողմից ստեղծվող հիմնադրամի կողմից կպարգևատրվի ևս 200000 դրամով»։

«ՉԻ». Պատկերացնում ենք, թե ընտրությունների օրն ինչ է կատարվելու: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ տեսախցիկները ձեռքին, տեղամասից տեղամաս են գնալու՝ փող աշխատելու, ընտրատեղամասերի առջև հերթապահություն են դնելու՝ փողը կիսովի: Բացառված չէ, որ որոշ հնարամիտներ ընտրակեղծիքների վերաբերյալ տեսանյութեր սարքեն, որտեղ դերերը բաժանված են նկարահանող խմբի անդամների միջև: 700 հազար դրամի համար արժե ռիսկի դիմել:

Սա բավականին բարդ վիճակի մեջ է գցում Քոչարյանին: Իր ձայների մեծ մասից կարող է զրկվել: Դրա համար իրեն առաջարկում ենք, որ նա էլ ընտրակեղծարարներին նախօրոք ապահովագրի «Նաիրի ինշուրանս» ընկերությունում: Այսինքն՝ բռնվելու դեպքում ապահովագրական ընկերությունը փոխհատուցի ընտրակեղծարարի կրած վնասները, փատաբանական ծախսերը և այլն: Տեսնենք՝ ում խոստումն ավելի շատ մարդ կհավաքի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ