...

Կոնֆետ ուզո՞ւմ ես

Կոնֆետ ուզո՞ւմ ես

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Հրապարակի» հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը հիմա պատրաստ է սեղմել Տեր-Պետրոսյանի մեկնած ձեռքը, ասել է. «Ես չեմ կարող Նիկոլ Փաշինյանի փոխարեն խոսել, եթե ինքը հարմար գտնի, խնդրեմ, թող սեղմի այդ ձեռքը։ Իսկ ես չէի սեղմի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, 1995 թվականից սկսած, բոլոր բացասական դրսևորումները կապված են Ձեր ասած անձի հետ»:

ՉԻ.- Որ ճիշտն ասենք, մի տեսակ հավես էլ չկա այս մարդկանց մտքերը մեկնաբանել: Լավ, քոչարյանականներն ասում են՝ Լևոնը Նիկոլին ուզում է աջակցել, կողքին կանգնել, հանձնել-բան, հասկացանք, իրենք 20 տարի հա էլ դա են ասում:

Բայց որ սա, փոխանակ ասի՝ ողջունում եմ Նախագահի առաջարկը, լավ է, որ կոչ է անում այս դժվարին պահին համատեղել ուժերը, օգնել Նիկոլին և այլն, կանգնում հայտարարում է, թե սաղ մեղավորը Լևոնն է: Դե, սրանց հետ ի՞նչ խոսես: Մանկապարտեզի երեխան ավելի հասուն ու սթափ մեկնաբանություն կաներ: 

Պետությունը կործանման եզրին է, սա 95 թվից է խոսում: 

Մեկ-մեկ մտածում ես, որ Տեր-Պետրոսյանը ղրաղ քաշվեր, Քոչարյանը գար, սրանց հետ ուրիշ լեզվով խոսեր, որ հասկանային, որը որից հետո է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ