...

Ընդդիմության դասալիքները

Ընդդիմության դասալիքները

«Եթե պատերազմի ժամանակ մարտը ձգվում է, իսկ մարտի ժամանակ ունենում ենք կորուստներ, զոհեր, ինչու չէ՝ նաև դասալիքներ, դա չի նշանակում, որ պետք է զենքները վայր դնենք ու նահանջենք։ Պետք է  վերադասավորվել, մոբիլիզացնել ուժերը, մղվել տևական պայքարի և գնալ հաղթանակի հետևից»,- երեկ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է Իշխան Սաղաթելյանն, անդրադառնալով ընդդիմության առաջիկա անելիքներին և սեպտեմբեր ամսին խորհրդարան վերադառնալու, ըստ այդմ՝ իշխանությունների հետ աշխատելու մասին խոսակցություններին։ 

Փաստորեն ընդդիմադիրները հրադադարի փուլում են, պատրաստվում են նոր հարձակման, բայց սեպտեմբերին։ Մինչ այդ բարձրաձայնում են դասալիքների մասին՝ առանց անուններ տալու։ Սա արդար չէ առնվազն իրենց ընտրողների նկատմամբ։ Գուցե անուններ հրապարակեն, ընտրողներն էլ իմանան, ովքեր են դավաճանել ընդդիմադիրների օրակարգը, կամ, եթե դա արել են, ապա ինչո՞ւ։ Գուցե նրանք էլ ասելիք  ունենան, և նրանց ասածը լսելուց հետո հասարակությունն ինքը կորոշի՝ ով է դասալիք, ով՝ ոչ։ Չնայած դեռ մեկ ամիս կա սեպտեմբերին, կարող են մի քիչ էլ խաղալ, հետո մի դուռ կբացվի։  

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   873 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ