...

Մի «Մերսեդես» օգնություն

Մի «Մերսեդես» օգնություն

Այսօր վաղ առավոտյան «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ներխուժել էր Ֆրանսիայի հրապարակ, վարել վրանի վրա, որի մեջ քաղաքացիներ են եղել։ Վրանը վնասվել է, տուժածներ չկան:

Միջադեպի փաստով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 3 քաղաքացի. Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Արսեն Նազարյանը, 51-ամյա Գուրգեն Բաբայանը և 42-ամյա Գառնիկ Սահակյանը։ 

«ՉԻ». Սա կոչվում է՝ сам бог велел: Հենց այսօր ընդդիմության գերագույն և գլխավոր առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կարևոր բան պիտի ասեր: Չար ու նախանձ լեզուները, ինչպես նաև չար ու նախանձ լրատվամիջոցներն ասում էին, որ այսօր Իշխան Սաղաթելյանը հայտարարելու է վրանները հավաքելու մասին:

Բայց ինչի՞ պիտի հավաքեին, երբ հայրենիքը համարյա փրկվելու վրա էր: Ի՞նչ պիտի ասեին: Հիմա արդեն պարզ է. վրանները պետք է հավաքել, քանի որ էս իշխանությունները ավտոներ են քսի տալիս դրանց վրա: Շատ վտանգավոր է: Շատ ճիշտ պահին և ճիշտ տեղում հայտնվեց էդ «Մերսեդեսը»: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4818 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ