...

Կարոտել են Պուտինին

Կարոտել են Պուտինին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջին հերթին պետք է վերադարձնենք հասկանալի և կանխատեսելի գործընկերոջ համբավը»:

«ՉԻ». Քոչարյանի խոսնակն այնպիսի բան է ասել, որ փակագծեր բացելու կարիք չկա:
Քոչարյանի համար հասկանալի և կանխատեսելի գործընկեր լինելը նշանակում էր երկրի գազաէներգետիկ համակարգը պարտքերի դիմաց կամ ջրի գնով հանձնել Ռուսաստանին:

Կամ՝ երբ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան այստեղ Հայաստանը համարում է Ռուսաստանի ֆորպոստ, ձևացնել, թե տանը մարդ չկա, չեն լսել: 

Կամ՝ Հայաստանում ռուսական ռազմաբազային միլիոն տարով տարածք հատկացնել ու այնպես, որ մի բան էլ մենք վճարենք: 

Հայաստանում ներքաղաքական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես վազել Մոսկվա՝ Պուտինի մոտ: 

Այսպիսին է եղել քոչարյանական Հայաստանը: Ու հիմա իրենք երազում են նորից դառնալ ռուսական վասալներ: Ինչպես ասում են՝ սողալու համար ծնվածը թռչել չի կարող:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2267 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ