...

ԿԳԲ-շնիկներն ու ԿՎՆ-շիկները

ԿԳԲ-շնիկներն ու ԿՎՆ-շիկները

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է նախկին կվնշիկ Արմեն Գրիգորյանի ձերբակալությանը: Ասուլիսի ժամանակ Արմեն Գրիգորյանը Արարատյան դաշտավայրի և Շիրակի բնակիչների կեսին անվանել էր «թուրքի եթիմ» և «դավաճան»:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) ձերբակալվել է քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ հանդես եկող, ՈՒՀԱ-ի նախկին անդամ, պրոդյուսեր, միաժամանակ նաև Ռուսաստանի քաղաքացի Արմեն Գրիգորյանը: Ճանաչողները նրան բնութագրում են որպես զարգացած, հայրենիքի հոգսերով ապրող, ընկերասեր, իր գործի գիտակ անձի, բարեկիրթ ընտանիքի զավակի:

Գնահատելով ստեղծված իրավիճակը` Արմեն Գրիգորյանին առաջարկում ենք չվհատվել, լինել ուժեղ, պայքարը շարունակել արդեն բացառապես իրավաբանական դաշտում: Միևնույն ժամանակ ուզում ենք ընդգծել, որ ինչպես նա, այնպես էլ որևէ մեկն իրավունք չունի վիրավորելու, նվաստացնելու քաղաքացիների արժանապատվությունը և պետք է դրսևորի զուսպ պահվածք»:

«ՉԻ». Թե ինչու է հատկապես ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը որոշել զորակցություն հայտնել հատկապես Արմեն Գրիգորյանին, դժվար է ասել:

Բայց մեր ուշադրությունը գրավեց հայտարարության այն դրվագը, որ նախկին ԱԱԾ-ականներն ընդգծում են Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելը: Ենթադրում ենք, որ սա հատուկ են արել, որ ռուսներին ցույց տան, թե նայեք՝ ոնց ենք այստեղ դոշ տալիս ձեր քաղաքացու համար:

Բայց եթե նախկին կգբ-շնիկներն ընդունում են, որ Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի քաղաքացի է, ապա ստացվում է, որ նրանք իրենց զորակցությունն են հայտնում օտարերկրյա մի քաղաքացու, որ Հայաստանի որոշ մարզերի քաղաքացիներին թուրքի եթիմ և դավաճան է համարել: Հայտարարությունը մի հատ էլ նայեցինք. ոչ մի խոսք այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն միջամտել Հայաստանի ներքին գործերին, առավել ևս՝ հայհոյել, վիրավորել ՀՀ քաղաքացիներին: Այս սպաների համար դա նորմալ է: 

Այսինքն՝ եթե Հայաստանի քաղաքացիներին թուրքի եթիմ անվանի, օրինակ, Գարիկ Խառլամովը կամ Պենելոպա Կրուսը, իրենք էլի հայտարարելու են, թե Խառլամովը կամ Կրուսը հայտնի դեմքեր են, իրենց շրջապատում հարգված, լավ ընտանիքներ ունեն և այլն, թող չվհատվեն: Այսպես են ԱԱԾ նախկին սպաները պաշտպանում իրենց երկրի քաղաքացիների շահերը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5151 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ