...

Կոստյումը լավն ա, բայց եկեք «յառլիկը» փոխենք

Կոստյումը լավն ա, բայց եկեք «յառլիկը» փոխենք

Ելույթ ունենալով Արդարադատության նախարարությունում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության», որը ՀՀ-ն «ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։ Ընդ որում՝ նա շեշտել է նաև, որ «կառավարման ընթացիկ մոդելում քաղքական առումով շատ բան չկա փոխելու», կառավարման խորհրդարանական մոդելն էլ ամենահարմարն է։

Կարծում ենք՝ կարիք չկա բացատրելու, թե Նիկոլի ինչի՞ն է պետք նոր Սահմանադրությունը, եթե «փոխելու շատ բան չկա»։ Խնդիրը, հասկանալի է, Սահմանադրության նախաբանն է, որտեղ մի շարք «հանցավոր ձևակերպումներ» կան՝ «Անկախության հռչակագիր», «համազգային նպատակներ», «ազատասեր նախնիներ», «հայրենիքի հզորացում» և այլն, որոնք ոչ միայն անհարիր են Նիկոլի քարոզած «հայրենասիրության մոդելին», այլև կարող են բարկացնել «աշխարհաքաղաքական և ռեգիոնալ խաղացողներին»։

Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանի վրայով կարված կոստյումը Նիկոլին շատ է դուր եկել, ինքը դրա մեջ իրեն շատ հարմարավետ է զգում, բայց վտանգ կա, որ հարևանները կքաշքշեն ու պիջակի թևերը կպոկեն, ուստի որոշել է մի քիչ էլ նրանց ճաշակով առաջնորդվել։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ