...

Կրած վիճակ է

Կրած վիճակ է

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գրել է. «Արմեն Աշոտյանին արգելել են լքել Հայաստանը, այն պայմաններում, որ ՍԵԿՏ-ը, փաստորեն, փակված չի, վերջինիս էլ (Հայաստանի սահմանը անցնելու պահին գոնե) մեղադրանք առաջադրված չի եղել։

Հարց. «Ինչով են տարբերվում գործող իշխանությունները Աշոտյանի ներկայացրած հանցավոր ռեժիմից, եթե օգտագործում են նույն գործիքակազմը: Իշխանությունների մեջ կա՞ գոնե մի շնչավոր, որ հասկանում ա, թե ինչ անդառնալի հետևանքներ են առաջացնում Հայաստանի համար նման անմեղսունակ գործողությունները, էն պայմաններում, որ Հայաստանին աջակցելու հիմքում ամբողջ ստավկան դրվում ա ժողովրդավարության վրա»:

«ՉԻ». Չէ, ո՞նց թե, իհարկե տարբերություն կա ներկայիս և նախկին իշխանությունների միջև: Նախկինները մարդուն մեղադրանք էին առաջադրում, նստեցնում, հետո արգելում լքել Հայաստանը, ներկաները մարդուն արգելում են Հայաստանը լքել, հետո մեղադրանք ներկայացնում, վերջում էլ նստեցնում: 

Այսինքն՝ մարդուն հալածելու գործում ներկաները 2:1 կրում են նախկիններին: 

Իսկ ժողովրդավարության պահով մի կասկածեք. էն օրը ինչ-որ կազմակերպություն Հայաստանը դասել էր սաստիկ ժողովրդավարական երկրների ցանկում, նույնիսկ Ալեն Սիմոնյանն էր ոգևորվել, հպարտ-հպարտ նշում էր դա: Երևի դրանից ոգևորված, Արմեն Աշոտյանին էլ ասել են. իզուր տեղը մի գնա Լիսաբոն, ինչ հարց կա, սաղ լուծել ենք: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ