...

Կրկին ստուգիր

Կրկին ստուգիր

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Դիվանագիտությունը նաև ժեստերի լեզվով է արտահայտվում։

Ուշադիր նայեք այս նկարներին։ Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումներից են։

Նկատեցի՞ք։ Այո-այո։ Բոլորին բարևում է աջ ձեռքով, բացի Արարատ Միրզոյանից։

Հասկացա՞ք։ Չէ, խնդիրը զուտ մի թեթև արհամարանքի մեջ չէ Հայաստանը ներկայացնող սույն թյուրիմացության հանդեպ։

Մուսուլմանական ավանդույթներով երկրներում ձախ ձեռքը համարվում է «ոչ մաքուր», որը պետք է օգտագործել կեղտոտ գործողությունների համար։

Այդպիսի կեղտոտ գործողությունների օրինակներ չբերեմ, կարող եք ինքներդ պատկերացնել»։

Փաստորեն ինքնահավան, մարդասպան և ստախոս ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ներկայացնող անձերի նկատմամբ իրենց թույլ են տալիս նաև նման հանրային նսեմացում»:

«ՉԻ». Որպես կանոն, որ մեկը ստատուս է գրում, մենք անդրադառնալիս հղում ենք տալիս այդ գրառմանը: Այս դեպքում դա հնարավոր չէ, որովհետև Արմեն Աշոտյանն այս ստատուսը ջնջել է:

Իսկ ջնջել է, որովհետև նկարը շուռ տված է եղել, իրականում Ադրբեջանի արտգործնախարարը աջ ձեռքով է բարևում: Այսինքն՝ ինչ-որ մեկը լուսանկարը հայելային է դարձրել, այդպես տարածել, Արմեն Աշոտյանը դա տեսել է ու մի ամբողջ դավադրապաշտական տեսություն զարգացրել:

Հասկացանք, նման թյուրիմացություններից ոչ ոք ապահովագրված չէ, բոլորի հետ էլ կարող է պատահել, բայց գրողը կրթության նախարար է եղել, պատգամավոր, խոշոր կուսակցության փոխնախագահ, կարող էր, չէ՞, մի հատ ստուգել, ճշտել: Իսկ այսպես ցանկալին իրականության տեղ է սղղացրել ու շատ անհարմար վիճակի մեջ ընկել: Բոլորը ղժժում են:

Մի հատ էլ հետո գրել է. «Կստուգեմ վաղը, և հարկ եղած դեպքում կրկին կբացեմ նախորդ գրառումս»: Սկզբից ստուգում են, հետո գրում, ոչ թե հակառակը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   916 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ