...

Կրեատիվ ջան, իսկ Վարդան Այվազյանին կամ Խաչատուրովին հարցեր չունե՞ս

Կրեատիվ ջան, իսկ Վարդան Այվազյանին կամ Խաչատուրովին հարցեր չունե՞ս

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատրաստվում են: Այսօր, միջնորդավորված եղանակով ինձ է դիմել Նիկոլի թիմից մի բարձրաստիճան պաշտոնյա և փորձել է սկզբունքային համաձայնություն ձեռք բերել Նիկոլի հրաժարականից հետո հարուցվելիք կոնկրետ քրեական գործերով իր պաշտպանությունը ստանձնելու հարցում։ Մերժել եմ: Մերժել եմ ու մտածում եմ, թե արդյո՞ք երբ ժամանակը գա, լուրջ երկընտրանք չի՞ առաջանա գործընկերներիս մոտ` ՀՀ քաղաքացու (թեկուզև՝ բովանդակությամբ իրենցքայլական աղբ) որակյալ պաշտպանություն ստանալու իրավունքի ու մեր՝ այս մղձավանջի մեղավորներին որպես հայի վերաբերմունքի միջև»:

«ՉԻ». Չենք քննարկում՝ դիմե՞լ են, թե՞ ոչ: Շատ հնարավոր է փաստաբանը ինքնագովազդվելու էժան, բայց միաժամանակ կրեատիվ տարբերակ է գտել:

Փաստաբան, որը պաշտպանել և շարունակում է պաշտպանել Վարդան Այվազյանին, Յուրի Խաչատուրովին, Հրայր Թովմասյանին, հրաժարվում է պաշտպանել գործող իշխանության ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի:

Հայաստանի հանքերի հերը անիծածին կարելի է պաշտպանել, բայց գործող իշխանության երևակայական պաշտոնյային՝ ոչ: Եթե Վարդան Այվազյանը հանքերին չբերաբերվեր իբրև սեփական բոստանի, միգուցե բանակն ավելի սպառազինված լիներ և հայրենիքը ավելի լավ պաշտպանվեր:

Այնպես որ՝ մղձավանջի մեջ ընկնող փաստաբանը ոչ միայն փաստաբանական էթիկայի հետ խնդիրներ ունի, այլ նաև սեփական խղճի:

Իմիջիայլոց, Պողոսյանը Խաչատուրովից տեսնես երբևէ հարցրե՞լ է, թե ինչպես է նա հասցրել լինելով միայն բարձրաստիճան սպա՝ մի քանի դղյակ կառուցել: Թեպետ, ճիշտ էլ արել է, որ չի հարցրել. հանկարծ կարող է սուիցիդի դիմեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ