...

«Կռուտոյ» են ու ինֆորմացված

«Կռուտոյ» են ու ինֆորմացված

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Մինչև այժմ չեմ ասել, բայց քանի որ Ամերիկաների ու Եվրոպաների կեղծ քարոզչությունը չափից շատ է, պիտի գոնե մեկ փակագիծ բացեմ։

Հայաստանի առաջնագծի կահավորման գործում, թուրքական, ամերիկյան ու իսրայելական աթս-ներից հայ զինվորի կյանքը փրկող քողարկիչների ձեռքբերման աշխատանքներում ամեն ամիս Ռուսաստանից հսկայական աջակցություն ենք ստանում։ Դրանք գալիս են ոչ միայն Ռուսաստանի հայերի, այլև հենց Ռուսաստանի պետության կողմից։ 

Ռուսաստանը արդեն տրամադրել է հայկական առաջնագծին տասնյակ կիլոմետրեր ձգվող երկարությամբ քողարկիչ ցանցեր, որոնք արդյունավետ կերպով ծառայում են հայ զինվորների կյանքը փրկելու գործում։ Դա մոտավորապես կազմում է 60 մլն դրամի ծախս Ռուսաստանի կողմից։ Այդ տեղեկությունները Նիկոլին ձեռնտու չեն, դրա համար չի ասի, իսկ հազար ու մի բամբասանք կտարածի։ 

Հասկանում եմ, որ հիմա ինձ կսկսեն մեղադրել, թե գաղտնիք եմ բացում»:

«ՉԻ». Հասկանում է, բայց Ռուսաստանին պաշտպանելն ավելի կարևոր է համարում, քան Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության մասին չխոսելը: Մենք չգիտենք՝ նման օգնություն, աջակցություն ռուսները տրամադրում են, թե ոչ, բայց որ իմանայինք էլ, հաստատ դրա մասին ձայն չէինք հանի:

Նույն ձևով ուրիշ քարոզիչներ օրեր շարունակ գրում էին, թե Հնդկաստանն է Հայաստանին զենք տրամադրում, Իրանը, մյուսը: Հասկանալով, որ նման տեղեկություններ տարածելը կարող է վնաս հասցնել մեր երկրին, բանակին: Բա դե, ցույց չտա՞ն, թե ինչքան «կռուտոյ» են, ինֆորմացված, ինչ աղբյուրներ ունեն Սպիտակ տանը, Կրեմլում, Մոսադում, լայքեր չհավաքե՞ն:

Ապրես, թե էլի բան գիտես, ասա, մեջդ մի պահիր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ