...

Էս անգամ լավ չէինք ուզել

Էս անգամ լավ չէինք ուզել

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «90-ականներին մենք հաղթեցինք ոչ այնքան զենքի, որքան մեր հավատի ու կամքի շնորհիվ։ Կար ոգի, կար Արցախը պահելու ցանկություն, ու ոչ ոք չէր նվնվում, թե ամեն ինչ ծախած է, Արցախը պահելու հնարավորություն չկա»:

«ՉԻ». Որ ի մի ես բերում բոլոր այն փաստարկները, թե 90-ականներին ոնց հաղթեցինք, ստացվում է, որ հաղթել ենք հավատի, կամքի, ցանկության, հավեսի, հավաքական ոգու, միասնականության, ջերմ մթնոլորտի շնորհիվ: Եվ իհարկե, հաղթել է ժողովուրդը:

Ու հազարից մեկ մի հոգի կարող է կես բերան ասել, որ հաղթել ենք պետություն ունենալու, ներքին և արտաքին քաղաքականության, դիվանագիտական ջանքերի, կանոնավոր բանակ ստեղծելու, զինվորական հմուտ կադրեր հրավիրելու շնորհիվ:

Թե չէ եթե բանը հավատի ու կամքի մեջ է, ասենք ձեզ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հավատ ու կամք էլ է եղել, Արցախը պահելու ցանկություն էլ է եղել, ոգի էլ... ամեն ինչ, բայց չգիտես ինչու, արդյունքն ուրիշ ստացվեց:

Հ.Գ. Իմիջիայլոց, 1920 թվականին էլ է Միացյալ Հայաստան ունենալու հավատ ու կամք եղել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ