...

Մակարդակ ենք ասել

Մակարդակ ենք ասել

Հիմա ուշադիր, բան ենք ասում: Ուշադիր, նայեք աչքներիս: Քարոզչաբան Նաիրի Հոխիկյանը մի հատ մեծ ստատուս է գրել: Ներկայացնում ենք հիմնական թեզերը.

- Օրերս մի շատ վստահելի աղբյուրից իմացա, որ ՌԴ-ում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հովանավորը այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է:
- Լավրովը Պուտինի մոտ բարեխոսել է Նիկոլի համար:
- Կասկածից վեր է, որ ՔՊ-ին իշխանության բերեց Արևմուտքը:
- Նիկոլ Փաշինյանը ձեռնտու էր Արևմուտքին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա), Թուրքիային, ու Լավրովի հովանավորությամբ՝ որոշ պահից նաև Ռուսաստանին
- Նիկոլին հաջողվել է անգամ վեճի առարկա դառնալ Պուտինի ու Լավրովի միջև:
- Լավրովը ևս ձեռք է քաշել Նիկոլից ու նրա թիմից:

Մի ստատուսի մեջ մարդը հաջողացրել է իրար տրամագծորեն հակասող, անհավանական զառանցանքների մի ամբողջ կույտ ցփնել: Եվ այդ ամենը մենակ իրեն հայտնի վստահելի աղբյուրի ասածների հիման վրա: Ընդհանրապես, նման քարոզչաբանները աշխարհի ամենավստահելի աղբյուրներին են տիրապետում: Որ հարցնես, նույնիսկ կասի, թե էսինչ օրը էսինչ ժամին Պուտինը Լավրովի հետ ինչ տոնայնությամբ է խոսել, ինչ քֆուրներ է տվել: Ու ինքը համարվում է ինչ-որ լուրջ մեդիափորձագետ, հաղորդում է վարում կամ վարել, հարցազրույցներ է տալիս: 

Բայց մենք այլ բանի վրա ենք ցանկանում ուշադրություն հրավիրել. սույն քարոզչաբանը սկզբից մի հատ վստահելի աղբյուրից է խոսում, հետո խելքին փչածը դուրս տալիս՝ որպես ճշմարտության վերին ատյան:

Հիմա հարց. այս քարոզչաբանն ինչո՞վ է տարբերվում էն «Ջաբրայիլի արծիվից», էն որ լուրջ դեմքով հաղորդումներ է վարում, 40 րոպե նույն կարգի մտքեր է շաղ տալիս, թե ինչպես է ինչ-որ մեկը ասել, թե ոնց է Մադլեն Օլբրայթը ինչ-որ մեկին ասել, թե ոնց է Լևոնը սենց բան ասել: Ու դա ասում է որպես ճշմարտության վերին ատյան: Ու ամենաարտառոցն այն է, որ էս «Ջաբրայիլի արծիվին» հիմա կրծքով, դոշով, քամակով պաշտպանողները ղժժում են Նաիրի Հոխիկյանի ստատուսի և դրանում շարադրված «փաստերի» վրա: Երբ որ նույն բանն են ասել: Այսինքն՝ մատից հոտ քաշելով, մեզ հարյուր տոկոսանոց ինֆոներ են հրամցնում: Մի դեպքում ասում են՝ ապրես, հալալ է, սաղ տոչնի է, մյուս դեպքում ասում են՝ էս ի՞նչ տուպոյ է:

Սա է մեր այսօրվա մեդիափորձավերլուծաքաղաքագիտական դաշտի իրական պատկերն ու մակարդակը:  

Հ.Գ. Նարեկ Սամսոնյանը երևի մի բան գիտի, որ ասում է՝ սրանք «Ֆեյք» ՊՈԱԿ-ից են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ