...

Լևոն Քոչարյանը գտել է հոր «շպարգալկան»

Լևոն Քոչարյանը գտել է հոր «շպարգալկան»

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, թե «Գյումրիում ժամանակավոր կացարանների խնդիրը կարելի է լուծել 2-3 տարվա ընթացքում»։

«ՉԻ»․ Ամենայն հավանականությամբ՝ Լևոն Քոչարյանն ընտանեկան արխիվն ուսումնասիրելու ժամանակ (մարդ ես, կարող ա ժամանակին մի քանի կղզի-մղզի կամ հյուրանոց-բան են առել ու հետո մոռացել) պատահաբար հայտնաբերել է հոր՝ 28 տարի առաջվա նախընտրական ելույթների «շպարգալկան» ու որոշել նույնությամբ օգտագործել։ Հիշում եք, չէ՞, որ դեռևս 1998-ին ԺԷԿ-ի բոլոր տեղեկանքները տեղը-տեղին ներկայացրած Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական բոլոր ելույթներում խոստանում էր, որ «երկու տարի հետո աղետի գոտի հասկացությունը վերանալու է», ինչը ենթադրում է, որ Գյումրիում ժամանակավոր կացարանների խնդիրը պետք է լուծված լիներ դեռևս 26 տարի առաջ՝ 2000 թվականին։ 

Լևոն Քոչարյանը, իհարկե, դրա հետ ընդհանրապես կապ չունի, նա ընդամենը շատ հաջողակ, տաղանդավոր երիտասարդ գործարար-մուլտիմիլիոնատեր է և վստահաբար՝ կարող է իր բացառիկ տաղանդի շնորհիվ 2-3 տարում լուծել Գյումրիի ժամանակավոր կացարանների խնդիրը։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ նա մի կողմ շպրտի հոր «շպարգալկան», որովհետև հաջորդ էջերում արդեն «վիզկապն» է, կլիզմայի ու «մեջքից ներքև փափուկ տեղի» մասին անեկդոտները, «միակ տղամարդու» բարդույթը, «պրիվետ, Ռոբ» արտահայտությանը հասցված արժանի հակահարվածը, և այլն։ 

Ի վերջո՝ մարդիկ հիշում են, չէ՞, որ այդ ամենը սկսվել է «երկու տարի հետո աղետի գոտի հասկացությունը վերանալու է» անմեղ արտահայտությունից։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   81 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ