...

Քիփիլիկ տուն է

Քիփիլիկ տուն է

2008 թվականից հետո Ռոբերտ Քոչարյանին, որպես պաշտոնաթող նախագահ, պետության կողմից տրվել է նախկինում ՊՆ ընդունելությունների տունը, շուրջ 3600 քմ մակերեսով: Factor.TV-ը պարզել է, որ բացի դրանից, Քոչարյանները ձեռք են բերել առանձնատանը հարակից տարածքներ, որոնք կազմում են 3 հեկտար: Այն հարցին, թե ինչպես են այդ տարածքները ձեռք բերվել, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը պատասխանել է. «Մի փոքր կտորի մասին է խոսքը»:

«ՉԻ». Փաստորեն, Քոչարյանների համար 3 հեկտարը մի փոքր կտոր է: Դե հա, հաշվի առնելով, թե նրանց ընտանիքը որքան անշարժ գույք ու տարածքներ ունի Հայաստանով մեկ՝ 3 հեկտարը դրա մեջ հազիվ երևա, մի չըրթ բան է:

Այդ առումով Լևոն Քոչարյանը անկեղծ է. իր համար 3 հեկտարը նույնպիսի նշանակություն ունի, ինչ շարքային քաղաքացու համար 1 քմ-ը: 

Նույնն էլ նրանց ֆինանսական կարողությունները: Հանրությունը «չամռվել» է, թե լիքը փող ունեն: Բայց որ հարցնես, կասեն՝ մի երկու կապեկ փող է, 100 միլիոն էս կողմ, 100 միլիոն էն կողմ: Ու չես էլ կարող հակադարձել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   285 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ