Հայ-թուրքական ռազբորկաներ
Չէ, բայց ով որ անցնող շաբաթին անուն կպցնի, դժգոհություն հայտնի, հորս արև, իր լավն ենք ուզում, ախր շատ դզող շաբաթ էր:
Խորհրդարանում տեսաք, չէ՞, ինչ թեժ հայ-թուրքական հարաբերություններ էին: Ընդ որում, հարաբերություններ էին պարզում, թե որն է հայկական, և որն է թուրքական կողմը:
Լևոն Քոչարյանը, չասենք, թե ում տղան է, առավել ևս չասենք, թե ում թոռն է, զատո սաղ շաբաթ դա էին քրքրում, թուրքական թեման բացեց, քցեց քպ-ի ջեբը, ու այդտեղ սկսվեց «Կրթությունը մի ուրիշ ձև է» կինոն: Կինո, որը նայելուց պիտի վերևը նշեն առնվազն «20+»:
Հակոբ Արշակյանը ձախից բզեց, Վահագն Ալեքսանյանը՝ աջից, Արսեն Թորոսյանն էլ դիագնոզը դրեց:
Լևոն Քոչարյանն էլ շատ նեղվեց, որ Ռոբերտ Քոչարյանին պիտակավորում են, մի հատ քֆուր էլ իր կողմից դրեց: Մի խոսքով, նորմալ, քուչի բազար էր, կռվի ու լեզվակռվի էլեմենտներով:
Բումերանգի արև
Ուղղակի այստեղ միայն սպրավոչկա է պետք: Դե, քպ-ական մանկլավիկների խոսույթի մասին ավելորդ է խոսել: Վաղուց արդեն տվել, անցել են բոլոր սահմանները, մեծ ու փոքր, բարոյական նորմեր, դրել են աղբարկղում:
Պարզապես Լևոն Քոչարյանին մի բան ասենք. տղա ջան, որ Ռոբերտ Քոչարյանը 1998-ին իշխանությունը վերցրեց, դրանից հետո ավելի քան 20 տարի իր շրջապատը, իր մանկլավիկները, պարզ է, իր օրհնությամբ, Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին ինչ հայհոյանք, ինչ պիտակավորում ասես, որ չեն տվել: Վերջին խոսքերով: Հայհոյել ու պիտակավորել են նույն բառերով, ինչ խորհրդարանում քո հոր հասցեին:
Բայց ոչ առաջին նախագահը, ոչ իր թիմակիցները, ոչ իր զավակը երբևիցե աքլոր չեն կտրել, արհամարել են այդ հայհոյանքները, որովհետև հասկանում էին, որ այդ հայհոյող քոչարյանականները մանր, էժանագին գյադաներ են, որոնք արժանի չեն նույնիսկ կես բառանոց արձագանքի: Ու էն, որ քպ-ականներն էժանագին պիտակավորումներով հարվածում են Քոչարյաններին, իմացեք, հարվածում են այն բումերանգով, որով դուք էիք ժամանակին հարվածում Հայաստանի հիմնադիրներին, Արցախյան պատերազմի հերոսներին:
Հա, այս բումերանգը հետո շրջվելու է այս քպ-ականների ուղղությամբ, բայց մինչ այդ դեռ շաաաատ հարվածներ է հասցնելու ձեզ: Նեղվիլ միք, լոխ արդար է: