...

Լաաա՜վ մտածիր, պրն Ծառուկյան

Լաաա՜վ մտածիր, պրն Ծառուկյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ ասել է. 

«Փաշինյանը ինձ ստիպեց համոզվել, որ ժամանակին Քրիստոսը եղել է, իմ նման մարդուն Փաշինյանը իր վարքագծով դարձի է բերել, ուրեմն արդեն իր գոյությունը, ծնվելը, ապրելը արդարացված է: Ես այլ կերպ եմ դաստիարակվում Փաշինյանով: Առաջ Աջափնյակում փողոցն անցնում էի այն տեղով, որտեղ հարմար էր, իսկ հիմա մտածում եմ՝ Փաշինյանը կտենա, խայտառակ կլինեմ, անցումով անցնեմ»:

«ՉԻ». Ճիշտն ասած, մի քիչ վախվխելով ենք մեկնաբանում սա, մարդ ես, կարող է Փաշինյանը տեսնի, թե ինչեր ենք գրում, շանթ ու որոտ տեղա մեր վրա, կոմպը վարի գնա: Բայց քանի որ նիկոլապաշտությունն առայժմ չի հռչակվել պետական կրոն, ռիսկ անենք, մի երկու բան ասենք:

Իսկ ի՞նչ ասենք. Փաշինյանը դարձի է բերել Աղազարյանին: Ավելին, հիմա Դավիթաշենի կալցևոյ մտնելիս Հովիկը պարտադիր աջից մտնողին զիջում է, իսկ դուրս գալիս էլ մարգատելը միացնում է. բա որովհետև մտածում է, որ Նիկոլը կարող է տենա, խայտառակ լինի: Ու այդպես Տեր Նիկոլը ամեն օր դաստիարակում է Աղազարյանին: 

Ասում են՝ ՔՊ վարչության նիստերին Աղազարյանը ծերից ծեր անգիր է արտասանում «Երկրի հակառակ կողմը»՝ այն համարելով հայկական Ղուրանի պես մի բան: 

Բայց մի բան ասենք. էս իրավիճակում Գագիկ Ծառուկյանն է տուժելու կամ անհարմար վիճակի մեջ հայտնվելու: Մարդը հայտարարել է Քրիստոսի 33 մետրանոց արձանը տեղադրելու մասին, երբ Քրիստոսին համարժեք սուրբ ունենք, որը մարդկանց դարձի բերելու, ամաչեցնելու և խայտառակ անելու անքննելի հատկանիշներ ունի: Գուցե Ծառուկյանը ծանրութեթև անի ու Նիկոլ Փաշինյանի՞ 33 մետրանոց արձանը դնի: Լաաա՜վ մտածիր, պրն Ծառուկյան:

Հ.Գ. Հովիկ Աղազարյանն ասում է. «Ես կպառկեմ հրապարակում ու թույլ չեմ տա՝ Քրիստոսի արձանը դնեն»: Թե չէ, մինչև հիմա բացի պառկելուց ինչո՞վ եք զբաղվել: Կամ էլ՝ Նիկոլի արձանը Իջևանում տեղադրեցիք, էն ժամանակ պառկեիք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1032 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ