...

Լավ դիրք է

Լավ դիրք է

Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը գրել է. «Ես չէի ընտրել ՀՀ իշխանությունը և շատ տարաձայնություններ ունեմ դրա հետ։ Բայց քանի դեռ Կրեմլը սպառնում է նրան, ես պաշտպանելու եմ ՀՀ ընտրված իշխանությունը»:

«ՉԻ». Այսինքն, եթե այս իշխանությանը սպառնա Սպիտակ տունը կամ Ելիսեյան պալատը, Տիգրան Խզմալյանն անմիջապես պահանջելու է իշխանությունների հրաժարականը: Ու կապ չունի՝ այդ իշխանությունն ընտրված է, թե ոչ:

Բայց քանի որ Կրեմլն է սպառնում, ուրեմն պետք է պաշտպանել: Հետաքրքիր տրամաբանություն է:

Ստացվում է, որ Տիգրան Խզմալյանը իշխանություններին պաշտպանում է. նայած սպառնացողի: Ու ոչ թե իշխանությունների շահերն են հետաքրքրում, այլ, օրինակ, Արևմուտքի: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ