...

Վառեց, թողեց

Վառեց, թողեց

Եվրոպական կուսակցության համանախագահ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը հրապարակել է լուսանկարներ և գրել. «Ճանաչեցի՞ք։ Ես էլ սկզբից չճանաչեցի։ Սա Միխաել Սահակաշվիլին է, բանտարկյալների հիվանդանոցում։ Մի քանի օր առաջ է նկարահանված։ Պուծինի ձեռքերը հասան նաև այնտեղ»:

«ՉԻ». Ախ, էդ Պուծինը... վառեց թողեց: Վերջերս Բրազիլիայի Սանթոս քաղաքում բանկ էին թալանել: Չգիտենք, ասում են՝ Պուծինի մատը խառն է: Դե, եթե վատ բան է տեղի ունենում, ուրիշ ո՞ւմ մատը պիտի խառը լինի:

Մատներն էլ հո մատներ չեն. ամեն մեկը մի 3000 կիլոմետր երկարություն ունի: Երկարացնում, հասցնում է, օրինակ, մինչև Թիֆլիս, Սաակաշվիլիի գլխին խփում, էնքան, որ խեղճին հիվանդանոց են հասցնում: 

Վրաստանի ոստիկանությունն էլ հետախուզում է հայտարարել Պուծինի ձեռքերի նկատմամբ: 

Բայց, ամեն ինչ այնքան էլ պարզ չի: Հարցեր կան: Հակապուծինիստական ճամբարում հակասություններ են առաջացել: Լևոն Շիրինյանը, ճանաչում եք, քուռ-արաքսյան էն... մի խոսքով, գիտեք, մասնագետը, պատասխանել է Խզմալյանին. «Հայության համար եղավ իսկական մոլեռանդ վրաց նացիոնալիստ։ Դրեց ամենանվաստ վիճակի մեջ։

Այնպես որ, բացառված չէ, որ Պուծինը Սաակաշվիլիին պատժել է հայերիս վատ վիճակի մեջ դնելու համար: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ