...

Լավ է «1984»-ը չեն բեմադրել

Լավ է «1984»-ը չեն բեմադրել

«Գոյ» թատրոնը որևէ ձևակերպմամբ փակելու հարցում իշխանությունները կարծես թե վճռականորեն են տրամադրված, իսկ «մտավորական շրջանակներում» բողոքի ձայներ առանձնապես չեն լսվում։

Զարմանալի մարդիկ են «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարները։ Համ Օրուելի «Անասնաֆերման» են բեմադրում, համ ուզում են, որ իշխանություններն իրենց չփակեն։ Ընդ որում՝ այդ թատրոնը պետք է փակել հենց պրոֆեսիոնալ չափորոշիչներին չհամապատասխանելու հիմնավորմամբ, որովհետև փաստորեն ներկայացում են բեմադրել՝ առանց դրա բովանդակությունը խորապես հասկանալու։ Եթե «Անասնաֆերմայի» բովանդակությունը հասկանային՝ նախապես կիմանային, թե ինչպես է դրան արձագանքելու «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» առաջնորդը, ու չէին զարմանա։ Չէ՞ որ բոլոր թատրոնները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են։ Եվ ընդհանրապես՝ ճիշտը դրանք միավորելն է, որովհետև «չորս թատրոն՝ վատ, երկու թատրոն՝ լավ»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1686 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ