Մշակույթի տուն: Զույգը ակրոբատիկ վալս է պարում: Դաշնամուրի ակորդների ներքո: Պարի ավարտից հետո քաղաքացին մոտենում է նրանց և պահանջում բացատրել, թե որն էր պարի ուղերձը: Պատասխանում են, որ սիրո և երիտասարդության մասին է: Պատասխանից չբավարարված՝ քաղաքացին թելադրում է, թե ինչի մասին պետք է լինի պարը։
Էս չմտածեք, թե պատմում ենք Բյուրականի Հանդart մշակութային այգում «Ցանկապատ» ներկայացումից հետո Նիկոլ Փաշինյանի կայսերական արձագանքի մասին:
Իրականում սա մի հատված էր Ռյազանովի՝ դեռևս 1956թ. նկարահանած «Կառնավալային գիշեր» ֆիլմից, որտեղ Մշակույթի տան տնօրեն ընկեր Օգուրցովը (հայերեն պարոն Խիյարյանը) մեկը մեկին նույն ձև է արձագանքում պարին, ինչպես մեր տեղական Օգուրցովը՝ ներկայացմանը:
Երկուսն էլ արվեստից, մշակույթից բան չէին հասկանում, բայց երկուսն էլ պաշտոնի բերումով պահանջում էին իրենց հասկացնել այն, ինչը չէին հասկանում:
Հ.Գ. Բոլոր զուգադիպությունները կրում են ոչ պատահական բնույթ: