...

Ներքևից վերև

Ներքևից վերև

Զբոսաշրջության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել էր Անահիտ աստվածուհու արձանի՝ Հայաստանում ցուցադրության մասին, իսկ հետո այդ հաղորդագրությունը ջնջել: 

Մի քանի ժամ անց հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ-ն, որում նշված է, որ «Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք. ա. II-I դդ. )»:

«ՉԻ». Բայց բանը սրանով չի ավարտվելու: Շուտով նախագահականից ԿԳՄՍ-ին կասեն. դեռ շատ փոքր ես, որ նման մեծ, կարևոր իրադարձությունը դու հայտնես: ԿԳՄՍ-ն կջնջի հաղորդագրությունը, հետո նախագահականը թարմ հաղորդագրությունը կտարածի, որ Անահիտ աստվածուհու արձանը բերելու են Հայաստան:

Հետո կառավարությունից մի հատ նախագահականին կբամփեն, հաղորդագրությունը ջնջել կտան, որից հետո կառավարության ֆեյսբուքյան էջը թոփ-նոր լուրով կավետի, որ ծանր և երկարատև բանակցություններից հետո հաջողվել է բրիտանացիներին համոզել, որ Անահիտի արձանը ժամանակավորապես տան:

Վերջում բոլորը ամեն ինչ կջնջեն և միահամուռ շնորհակալություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանին, որ վերջինիս ջանքերով Անահիտ աստվածուհու արձանի ոտքը մտնելու է Հայաստան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   298 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ