...

Լավ էլ բազմակողմանի են զիջում

Լավ էլ բազմակողմանի են զիջում

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Տավուշի ուղղությամբ 4 ոչ անկլավային գյուղերը հանձնելու թեմային ու հայտարարել, թե Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում։

Ըստ երևույթին պրն Քոչարյանը լավ չի հասկացել «միակողմանի» բառի իմաստը։ Նրան երևի թվացել է, թե եթե Նիկոլ Փաշինյանը տարածքները վերադարձնում է ոչ թե մեկ (Ոսկեպարի), այլ երկու (նաև Կիրանցի) ուղղություններով, ապա դա ոչ թե միակողմանի, այլ երկկողմանի զիջում է, որովհետև ադրբեջանցիները երկու կողմերից են մոտենալու մեր բնակավայրերին։

Այս տրամաբանությամբ հասկանալի է դառնում, թե ինչ նկատի ունեն իշխանությունները, երբ հայտարարում են, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բազմակողմանի բանակցություններ են ընթանում։ Այդ բանակցությունների յուրաքանչյուր փուլից հետո Ադրբեջանը բազմաթիվ կողմերից ներխուժում է ՀՀ տարածք։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ