...

Լայն փակված աչքերով

Լայն փակված աչքերով

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է. «Ալիևն այնքան է երես առել, որ իր դատախազության ներկայացուցչի բերանով սպառնում է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի դեմ քրգործ հարուցել ու առևանգել։ Փաշինյանը կրկին լուռ է։ Տվյալ դեպքում է՞լ է լռությունը համաձայնության նշան, կիմանանք շատ շուտով»:

«ՉԻ». Պա´հ: Թե չէ դուք մի հատ դորդ ու բեշ եք արել: Դո´ւք պատասխանեք: Հույսներդ կտրեք Փաշինյանից ու պատասխանեք Ալիևին: 

Լսել ենք՝ վաղը Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տալու: Թող դնի, քրեական փոփոխված օրենսգրքով նախատեսված ինչքան մտքեր կան, հնչեցնի Ալիևի հասցեին: Տեսնենք` Արցախի նախկին նախագահը ինչ կասի ի պաշտպանություն Արցախի ներկայիս նախագահի: 

Փաշինյանը արդեն տարիուկես է լուռ, նոր բան չի: Մենակ ձեզ հետ է կարողանում ոնց որ պետք է խոսել: Ու դուք էլ խոսելով եք իր հետ համաձայնվում: Այդպես էլ է լինում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1529 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ