...

Լոգիկան հզոր է

Լոգիկան հզոր է

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթի նախագծերի քննարկման ժամանակ հայտարարել է. «Հասարակությունն իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը, և հանցագործ աշխարհը: Իշխանությունները, հանցագործ աշխարհը զինված են, ժողովուրդը՝ ոչ. հավասարակշռությունը պետք է վերականգնել»:

«ՉԻ». «Ժելեզնի լոգիկա» է: Դե, եթե այդպես է, ուրեմն հավասարակշռությունը պետք է վերականգնել ոչ միայն զենքի հարցում:

Օրինակ՝ իշխանությունն ու հանցավոր աշխարհը ջիպերով ու ախրաննիկներով են ֆռֆռում, հետևաբար ժողովրդին էլ պետք է «զինել» ջիպերով և ախրաննիկներով:

Իշխանությունն ու հանցագործ աշխարհը պարգևավճարներ են ստանում: Մեկը՝ բյուջեից, մյուսը՝ «օբշչակից», ուրեմն ժողովուրդն էլ պետք է պարգևավճարներ ստանա:

Եվ վերջապես, իշխանությունն ու հանցավոր աշխարհը պատգամավորական մանդատներ ունեն, ժամանակն է, որ ժողովրդին էլ մանդատներ տրվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ