...

Մանկության տրավմաների պրոյեկցիան

Մանկության տրավմաների պրոյեկցիան

«Բարև ձեզ, ընկերներ: Եկել եմ ասեմ, որ այսօր բոլորդ ձեր զավակների հետ այսօրվա նկարներ եք շեյրում, ինչը, անտարակույս, հրաշալի է, հավատացեք, անչափ ուրախ եմ: Ցավոք, ես որդուս հետ նոր նկարներ շեյրելու հնարավորություն չունեմ, ինչում անշուշտ իմ անմիջական և հիմնական մեղքի բաժինը կա: Սակայն, ես ուզում եմ շնորհավորել անխտիր բոլորի երեխաների պաշտպանության օրը։ Սա շատ կարևոր օր է, քանզի յուրաքանչյուր մարդու արարք, անկախ նրանից ճիշտ է, թե սխալ, անկեղծ է, թե ոչ, միևնույն է հիմնավորում է, որ իր երեխայի համար է անում։ Իսկ ես՝ ոչ, ես իմ երեխայի համար գրեթե արած բան չունեմ, բայց ես բոլորի երեխաների համար եմ փորձում անել, զուտ մի բանի համար, որ իրենք ավելի քիչ սխալ գործեն, քան մեր սերունդը: Ըստ իս, յուրաքանչյուր սերնդի առաքելությունը պետք է լինի անել առավելագույնը, որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի քիչ սխալ գործի, քան նախորդը»,- երեկ Երեխաների պաշտպանության տոնի առիթով գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը։ 

Շատ անձնուրացն է․ մարդն իր որդու համար «արած» չունի, քանի որ ուրիշի որդիների համար է փորձում մի բան անել։ Բայց ի՞նչ՝ կարևոր չէ։ Նախկիններն ասում էին՝ երեխաները պարտավոր են մեծանալ, ծիծաղում էինք, սրանք էլ ասում են՝ մեր երեխաներին թողած, ձեր երեխաներով ենք զբաղվում, լացներս է գալիս։ Որովհետև ամենավատ երազում անգամ չէինք կարող մտածել, որ Նավակ Ճոճողն է զբաղվելու մեր երեխաներով ու նրանց ապագայով։ Լրիվ առաքյալների ու կիսաստվածների իշխանություն է՝ իրենք իրենց մոռացած, իրենք իրենցից վերացած երեխաների ապագան են կերտում։ Մինչդեռ ճիշտ կանեին իրենց զավակներով զբաղվեին, որովհետև մանկության տրավմաները հետո ծանր են նստում պետության վրա։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ