...

Մարդն իր բերանով է խոստովանում

Մարդն իր բերանով է խոստովանում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ Hraparak.am-ի հետ զրույցում ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետեր տեղադրելու հարցին ի պատասխան ասել է. «Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ փրկել է Սյունիքը և հայոց պետականության ոչնչացման վտանգը բավականին երկար ժամանակ, այնքան ժամանակ, որ անհրաժեշտ է տնտեսապես ոտքի կանգնել, շենացնել, այ, այդքան երկար ժամանակ ինքը հետաձգել է»:

«ՉԻ». Իբր թե շեֆի գովքն է անում: Իրականում Հովիկ Աղազարյանը խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի պետականությունը ոչնչացման վտանգի տակ է: Մինչև Փաշինյանը նման վտանգ ոնց որ թե չի եղել: Հիմա մարդը ինքն իր բերանով է դա հայտարարում:

Այսինքն՝ բերել, հասցրել են ոչնչացման եզրին, բայց մենք պետք է շնորհակալ լինենք, որ էդ եզրից մի քանի մետր ետ է քաշել մեզ: Բա հերոսություն չի՞: Անշնորհակալ ժողովուրդ ենք, չենք հասկանում Փաշինյանի իմաստուն քաղաքականությունը: Մեզ փրկում է, փրկում է ամեն օր, իսկ մենք նվնվում ենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   563 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ