...

Մարդու ցույց չտաք

Մարդու ցույց չտաք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ալիռեզա Ռոշանի բանաստեղծությունից մի հատված.

Պիտի ինձ տուն տանեմ,
պիտի տանեմ երեսը լվանամ,
տանեմ՝ հանգստանա,
մխիթարեմ՝ չմտածի,
ասեմ՝ կանցնի, որ չտխրի...
Պիտի ինձ տանեմ, քնեցնեմ.
ես հոգնած է:

«ՉԻ». Ալիռեզա Ռոշանը, իհարկե, լավ բանաստեղծ է, բայց նա կերազեր ունենալ այնպիսի հարուստ և կոլորիտային բառապաշար, ինչպիսին իր ստեղծագործության տակ գրված քոմենթներն են պարունակում: 

Մեջբերումներ անել այդ գրառումներից չենք կարող, քանի որ դրանով կխախտենք ՀՀ բոլոր հնարավոր քրեական հոդվածները: 

Բայց «ուրախացնում» է մեր քաղաքացիների անսահման երևակայությունը պատգամավորին հայհոյելու, անիծելու, նրա հետ բաներ-մաներ անելու գործում: 

Նույնքան հարուստ և հյութեղ է նաև Մարիա Կարապետյանի պաշտպանների բառապաշարը: Հատկապես մեկը կա, ասում են՝ նրա մայրն է, բոլորի պորտը տեղն է դնում: Համացանցում արդեն մեջբերումներ են անում նրա մտքերից, տարածում դրանք և դրանով նպաստում հայոց լեզվի զարգացմանը: 

Ձեռներս քոր է գալիս, բայց գոնե մի բան մեջբերելու շանս չկա: 18+ է: 

Ամենահետաքրքիրը, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած պատգամավորի հեչ «վեջն» էլ չի, թե իր մասին ինչ են գրում ու մտածում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1011 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ