...

Նոր շոուներ՝ նոր տարածքներ

Նոր շոուներ՝ նոր տարածքներ

Խորհրդարանական քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը պատասխանել է ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին, որը դաշնակների համար ընթերցել էր 1921 թվականին ՀՀ կառավարության այդ ժամանակվա ղեկավար Սիմոն Վրացյանի նամակը Թուրքիային:

Ռուստամյանն ասել է. «Չգիտեի, որ Սիմոն Վրացյանի կատարողականն ենք այստեղ քննում։ Սիմոն Վրացյանն իր կատարողականը տվել է պատմության մեջ և մնալու է պատմության մեջ որպես ազգային-պետական գործիչ։ Նա ոչնչից թողել է պետություն, որը մինչև հիմա կա քարտեզի վրա։ Ձեզ փոխանցվել է 42 000 քառակուսի կմ, իսկ դուք թողել եք 32 000-ը»:

«ՉԻ». Հասկանում եք, չէ՞, մեր վիճակը: Հայ ժողովրդի վիճակը: 1920թ. պատերազմից հետո Ալեքսանդրապոլի պայմանագրի և 2020թ. պատերազմից հետո եռակողմ համաձայնության «հերոսները» խորհրդարանում իրար գզում են, թե ով է ավելի դավաճան: Կամ ով է ավելի շատ տարածք հանձնել: Կամ ով է թուրքերի հետ ավելի շատ խաղեր տվել: 

Ձեր ցավը տանենք, մի վիճեք, երկուսդ էլ ձեր փաստարկներում ճիշտ եք: 

Վերջն է. Մարիա Կարապետյանը ՀՅԴ-ի հետ բանավեճում 1921թ. նամակ է կարդում: Որ իմանանք՝ այդ նամակը կարդալով Արցախում գազի մատակարարումը կվերականգնվի, կասենք՝ հալալ է: Փոխանակ դրանով զբաղվեն, ընկել, արխիվներն են փորփրում, որ մի հատ կսմթեն դաշնակներին: 

Իսկ Արմեն Ռուստամյանին մի հատ խելոք բան ասենք, բայց միայն թե ինքը թող չնեղանա. Սիմոն Վրացյանն ու իր իշխանությունը ոչ թե ոչնչից թողել են պետություն, այլ 70 հազ. ք/կմ տարածքից թողել են 10 հազ. քառակուսի կմ: Իսկ 42 000 քառակուսի կմ-ն էլ էս թավիշներին ոչ թե դուք կամ Վրացյանն է փոխանցել, այլ Տեր-Պետրոսյանն ու իր իշխանությունը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1324 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ