...

Սա նոր ռեկորդ էր

Սա նոր ռեկորդ էր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը CivilNet-ի հետ հարցազրույցում ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարողացել պատերազմի ժամանակ իրավիճակը կառավարել այնպես, որպեսզի բազում զոհերի գնով հայկական պաշտպանության բանակը, ուժերը չվերցնեն մի բան, որը հետո ինքը պետք է մտածի, թե ոնց տա»:

«ՉԻ».  Որպես կանոն, մեր ազգային ջոջերի բլթոցները հավաքում, տեղադրում ենք «բըլթ» խորագրի ներքո: Բայց էս մեկը նույնիսկ բլթոցների շարքում չես կարող խցկել: Սա տխմարության ինչ-որ նոր ռեկորդ է, որը մենակ իրենք կարող են գերազանցել:

Քանի կար, Տեր-Պետրոսյանին մեղադրում էին հողերը հանձնելու մեջ, հիմա էլ մեղադրում են հողեր վերցնելու մեջ: Հետաքրքիր է, պատմության մեջ նման նախադեպ եղե՞լ է: Այսինքն՝ «պո լյուբոմու» Տեր-Պետրոսյանը մեղավոր է: Սկզբից իրեն դատելու են հողեր հանձնելու համար, հետո՝ հողեր վերցնելու: Կամ հակառակը. դատելու են հողեր չհանձնելու, հետո՝ հողեր չվերցնելու համար: 

Էս էն նույն քպ-ականներն են, որոնք տարատեսակ դաշնակ-մաշնակներին ձայնակցելով, նույն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին, որ 1994-ին Գյանջան չգրավեց, չթողեց, որ մեր զորքերը Քուռ գետ հասնեն, Բաքվին կապիտուլյացիայի ենթարկեն: Դե արի, «Պռոստո Մարիա» սերիալի սերնդակիցներին բան բացատրի:

Իսկ հարցազրույցը վարող Արշալույս Մղդեսյանին առողջություն ենք մաղթում: Մարիա Կարապետյանի էս խոսքերի վրա մի պահ կորցրեց շնչելու ունակությունը, զգացվեց, որ նախաինֆարկտային վիճակում է հայտնվել: Ո՞ր նորմալ մարդը լսեր սա ու չգժվեր:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3661 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ