...

Սա Նիկոլն է ասել

Սա Նիկոլն է ասել

«Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի ամբիոնից հայտարարում է, որ եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը առավելություն կստանա, գնում է Կազան, ու հետո մենք բոլորս զարմանում ենք, որ Ալիևը կարծրացրեց դիրքորոշումը: Բանակցությունների մեկնող մարդը իրավունք չունի իր մտքերն ու զգացումները ցույց տալ, և ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Ալիևը կոշտացրեց դիրքորոշումը», Նիկոլ Փաշինյան, «Ազատություն», 28.06.2011թ.:

Տեսնո՞ւմ եք՝ ինչ բան է կյանքը: Տարիներ առաջ Սերժ Սարգսյանին այսպես քննադատողը հետո ամիսը մեկ կուչ եկած, սփրթնած պիտի հայտարարի, որ էս ու էն տարածքը չհանձնենք, պատերազմ է սկսվելու: Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Ալիևը անընդհատ կոշտացնում է դիրքորոշումը: Մեկ էլ ե՞րբ Փաշինյանի պես հլու-հնազանդի կգտնի: 

Իսկ թե ինչ մտքեր ու զգացումներ է ցուցադրում ներկայիս ղեկավարը, դա ամեն օր ենք տեսնում: Դրա համար էլ ամբողջ աշխարհը ղժժում է մեզ վրա:

Իսկ էն Մարիա Կարապետյանին փոխանցեք. աղջիկ ջան, պատմության մասին ճամարտակելուց առաջ պատմություն ուսումնասիրիր, առաջին հերթին՝ շեֆիդ պատմությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ