...

Մայրիկին հիշեցինք, լրիվ տեղն ընկավ

Մայրիկին հիշեցինք, լրիվ տեղն ընկավ

«Բա ինչի՞ մանդատները վայր չեն դնում, որ դուրս են եկել փողոց։ Ժողովուրդն իրենց մանդատ է տվել, որ իրենք փողոցում մնա՞ն։ Իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ վարչապետն ու իշխանությունը իրենց լեգիտիմությունը կորցրել են, բայց ակնհայտ է, որ լեգիտիմության խնդիր այսօր իրենք ունեն, որովհետև էդ 21 տոկոսը, որ իրենց ձայն է տվել, էսօր դրա նույնիսկ 2%-ը չի աջակցում, սա վերածվել է մարդկանց նյարդայնացնելու, խցանումներ ստեղծելու ինչ-որ մանյայի, և իրենք գտնվում են շատ ծանր կացության մեջ, այլ կերպ ասած՝ իրենք մնացել են իրենց պրիոմի տակ»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հիմա էլ գողական է գնում՝ ասում է պրիոմ են արել ու մնացել են պրիոմի տակ։ Նշենք, որ այս արտահայտությունը հիմնականում օգտագործում են հին սերնդի «գողականները»։ Օգտագործում են այն դեպքում, երբ մեկը փորձում է ֆռռացնել կամ խաբել իրենց, և իրենք դիմացինի համար այնպիսի պայմաններ են ստեղծում, որ կանխվում է դիմացինի մտածածը կամ ծրագրավորածը։ Հիմա Ալեն Սիմոնյանն այնքան «բիթի» է, որ կարողացել է կանխել ընդդիմության մտածածը՝ նրան թողնելով անելանելի վիճակում։ Ալեն Սիմոնյանին մի բան է պակասում՝ մի հատ իրեն բնորոշող գողական մականուն ու վերջ։ Ի դեպ, թերևս հենց նմանատիպ հայտարարություններն են, որ ձևավորում են Հայաստանի արտաքին իմիջը։ Այս իմաստով տեղին է մեջբերել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի օրերս արած հայտարարությունը․ «Ես ցնցվում եմ որոշակի մեկնաբանություններից, այն լեքսիկոնից, որն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ պետք է տիրեն բարեվարքության կանոններ, օրինակ՝ Ազգային ժողովում»։ Բարեվարքության կանոններ. լավ է ասված, բայց այդ ամենը թերևս մինչ ԱԺ հասնելը ընտանիքից է սկսվում։ Ալեն Սիմոնյանի՝ պատշգամբից ցուցարարներին «ողջունող» մայրիկին հիշեցինք, ու ամեն ինչ տեղն ընկավ։ Արդար է։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ