...

Մեծ նվեր իշխանությանը

Մեծ նվեր իշխանությանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել էր «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձևը, ըստ որի՝ Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում սկսած 2018 թվականից։

Բանաձևին դեմ են Ադրբեջանի, Թուրքիայի պատգամավորները և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«ՉԻ». Որ այս բանաձևը ֆորմալ բնույթ է կրում և ավելի շատ հիշեցնում է «филкина грамота», սա հասկանալի է:

Հայկ Մամիջանյանը բանաձևի հետ կապված քննարկումների ընթացքում ելույթ է ունեցել, որտեղ քննադատել է բանաձևում առկա որոշ դրույթներ: Մասնավորապես, ներկայացրել է ժողովրդավարության հետ կապված մի շարք խնդիրներ. ճնշումները դատական իշխանության դեմ, խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները, ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր  գործիչների հանդեպ ճնշումները և այլն: Սա էլ հասկացանք: Մանավանդ, որ այդ քննադատության մեջ կան օբյեկտիվ գործոններ:

Բայց ահա գնալ ու դեմ քվեարկել բանաձևին՝ իմանալով, որ դրան դեմ են քվեարկելու նաև ադրբեջանցի և թուրք պատգամավորները, դա մի հատ մեծ նվեր էր այս իշխանություններին: Իմանալով, թե ինչպես է դա շահարկվելու հենց ընդդիմության դեմ: Մենք համացանցում տեսնում ենք արձագանքները: «Թուրքի կամ ադրբեջանցու գործակալ», «Ալիևի եղբայր»... ինչ ասես, որ չեն ասում ընդդիմության հասցեին: Այն, ինչ ընդդիմությունն էր ասում իշխանության հասցեին, հիմա նույն բառապաշարով իրենց են ասում: Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն արդեն իր ձեռքի տակ ունեցած լրատվամիջոցներով «ցփնում» է այս փաստը:

Լավ եք արել, ելույթ եք ունեցել, քննադատել, բայց կարելի էր պարզապես չմասնակցել քվեարկությանը և դրանից ձեր չիները չէին ընկնի: Մի քիչ քթածակ ունենալը չէր խանգարի: Հիմա իշխանությունն ասում է՝ նայեք, ԵԽԽՎ-ն քաջալերում է Հայաստանում ժողովրդավարությունը, բայց դրան դեմ են թուրքերը, ադրբեջանցիներն ու ընդդիմադիր հայ պատգամավորը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ