...

Մեջների կարգին մարդը Վանեցյանը դուրս եկավ

Մեջների կարգին մարդը Վանեցյանը դուրս եկավ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տևական դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան և բնականոն կերպով մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկելիք հերթական նստաշրջանի աշխատանքներին:

Ընդդիմադիր խմբակցությունները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրները, երբ իսկապես օրհասական վիճակ է ստեղծվել»:

«ՉԻ». Թե չէ մինչև հիմա վիճակը օրհասական չէր: 2020թ. նոյեմբերից հա էլ նույն վիճակն է: Որևէ բան չի փոխվել: 

Այսինքն՝ փոխվել է մի բան. այդ ընթացքում նոր խորհրդարան է ձևավորվել՝ երեք հաղթող, ոչմիթիզական, աշխարհը դես, հետո դեն անող ուժերով: 

Ընդդիմությունը գերադասեց օրհասական պահին գնալ մանդատի ետևից՝ «նաղդից լավը չկա» կարգախոսի ներքո: Հազար անգամ հայտարարեցին բոյկոտելու, այս իշխանությունների երեսը չտեսնելու մասին, բայց մեկ է՝ սուսիկ-փուսիկ նորից գնում են իշխանավորների կողքին նստելու:

Որ ուզում եք իմանաք, մեջներից կարգին մարդը Արթուր Վանեցյանը դուրս եկավ: Մարդը հայտարարեց, մարդն արեց. հրաժարվեց մանդատից: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ