...

Մեկ ազգ, մեկ զոքանչ

Մեկ ազգ, մեկ զոքանչ

Civilnet-ը հայտնում է, որ բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։ Մասնավորապես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։

«ՉԻ». 170 հազար դոլար... ամոթ էլ է, որ սրա համար շուխուր անենք: Հիմա տուն, ընտանիք, գերդաստան է, մի հնարով պետք է պահեն, չէ՞: Այ, որ Նիկոլ Փաշինյանին հարցնես, այդպես էլ կասի. փոխնախարարի հայրը, հորեղբայրը մի տեղ պիտի չաշխատե՞ն: Հիմա կրակն ե՞ն ընկել, որ հեղափոխությունից հետո հատկապես ՔՊ-ականների ազգականների բիզնես-ջիղն է զարգացել: Որտե՞ղ այդպես չէ:

Այստեղ կոռուպցիա չկա: Հաստատ չկա: Մի պուճուր ազգ ենք, բոլորս իրար բարեկամ-հորեղբայր-զոքանչ ենք գալիս:

Պետք չէ քաղաքական աստառ տալ: Հենա, Factor.am-ն էլ գրել է, որ կառավարությունը 5 մլրդ դրամի գնումներ է կատարում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևանից»: Դե, արի, այսքանից հետո կառավարությանը քննադատի, որ կոռուպցիայի մեջ է թաղված, կամ Քոչարյանին վճարում են հոյակապ ընդդիմադիր գործունեության համար: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ