...

Մեկ է, չեն հասկանա

Մեկ է, չեն հասկանա

Այսօր օգտատերերից մեկը գրել էր. «Առավոտյան Գ. Չաուշ փ. վրա ավտոերթը դիմացս դուրս եկավ։ Նայում եմ առաջին գծով գնացող մեքենաներին՝ նորագույն Range Rover, Lexus, BMW X6, Merc. CLK- ներ ու նմանատիպ այլ՝ Լաոյի երբեք չունեցած մեքենաներից ու հիշեցի Գարեգին Միսկարյանի երեկվա ասածը.

Հայաստանը մի երկիր է, որտեղ հարուստները բողոքի ցույցեր և անհնազանդության ակցիաներ են անում աղքատների դեմ։

Գոնե էնքան քթածակ ունեցեք ու այդ մեքենաները 3-4 շարքերով քշեք, որ հասարակ քաղաքացիները, ովքեր քաղ. տրանսպորտով և ոչ միայն, աշխատանքի են շտապում օրվա հացի փող վաստակելու, չտեսնեն այդ ամենը ու նորից նողկանք չգեներացվի բոլորիդ նկատմամբ»:

«ՉԻ». Սա գրողը ոչ քաղաքական գործիչ է, ոչ էլ՝ ակտիվիստ: Իր դիտարկումն է արել: Բայց հայրենիք փրկողները դժվար թե սա հասկանան: Թե ինչու հանրությունը չի միանում իրենց: 

Բողոքի ակցիաներ իրականացնելուց առաջ պետք է նստեն, մտածեն, թե ինչը կարող է գրավել քաղաքացուն, ինչը կարող է դուր գալ մարդուն, ինչը՝ տհաճ լինել: Ինչ տեխնոլոգիաներ կիրառել, որ բողոքի ակցիաներում նոր մարդիկ ներգրավվեն, ինչ՝ չկիրառել, որ մարդկանց չվանեն:

Ճիշտ հակառակը. մի կողմից՝ ժողովրդին կոչ են անում միանալ, մյուս կողմից՝ այդ նույն ժողովրդին անվանում են ժեխ, թուրք, եթիմ, 5000-ի մեռած: Դա ասում են, հետո նեղվում, որ ժողովուրդը իրենց բանի տեղ չի դնում: Դուք ժողովրդին բանի տեղ չեք դնում, ժողովուրդն էլ նույն ձևով ձեզ է պատասխանում:

Մի կողմից՝ հայտարարում են հայրենիքը փրկելու մասին, մյուս կողմից՝ վեր են կենում, գնում լիժա քշելու, ԱՄն-ում սրսկվելու: 

Ձեր էս թամաշաներով, Բրաբուսներով, բետոնախառնիչներով հենց ինքներդ եք ձեր նախաձեռնած շարժման վրա քար գցում, մեղքը գցում ժողովրդի վրա: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ