...

Մենակ չասեր՝ հոկտեմբերի 27

Մենակ չասեր՝ հոկտեմբերի 27

Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց քվեարկությամբ ստիպել «Հոկտեմբերի 27-ի» գործի կազմակերպիչներին պատասխան տալ: Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27-ի» գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է, սակայն, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով դեռևս գործը չի քննվել:

«ՉԻ». Մի հատ անեկդոտ հիշեցինք: Հայրենական պատերազմում գիշերը խորհրդային զինվորները խրամատներում են: Դիմացից գերմանացիներից մեկը ձայն է տալիս. Իվանո´վ: Խորհրդային զինվորների մեջ, ոնց ուզում է լինի, Իվանով հաստատ լինում է: Մի Իվանով գլուխը բարձրացնում է, ասում է՝ հը´: Գերմանացի դիպուկահարը սրան խփում է: Հետո գերմանացին նորից է ձեն տալիս. Պետրո´վ: Մի Պետրով գլուխը բարձրացնում է՝ հը´: Սրան էլ են խփում: Այսպես, հերթով որ մի քանի հոգու խփում են, չուկչան խրամատում կուչ եկած, աղոթում է. «Տե´ր Աստված, մենակ չասի Յախթըբիլդիև»: 

Հիմա էս մեր անուշ ախպերն է: Հենց որ մի բանի անոնսը տալիս է, իմացեք, որ դա արդեն վարի գնացած գործ է: Իբր մարտի 1-ի գործը դորդուբեշ արեց, հիմա էլ անցել է հոկտեմբերի 27-ին: 

Ասաց՝ մարտի 1-ի գործը բացելու ենք, փակվեց, ասաց՝ ՍԴ-ից հեռացնելու ենք նախկին ռեժիմի սպասարկուներին, նախկին ռեժիմի ուրիշ սպասարկուների բերեց, թեման փակեց: Ասաց՝ ոչ մի թիզ... Ալիևը Էրդողանի հետ Շուշիում բանակցություններ են վարում:

Հիմա, էն չուկչայի նման, աղոթում էինք, որ գոնե հոկտեմբերի 27-ի մասին չխոսի, էն էլ խոսեց: Թեման համարեք փակված:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ