...

Հոկտեմբերի 27-ը և նիկոլականները

Հոկտեմբերի 27-ը և նիկոլականները

Խոսքը, բնականաբար, չի վերաբերում նիկոլականների՝ հանցագործությունը բացահայտելու խոստմանը։ Համոզված ենք, որ ոչինչ չեն անելու։ Բայց, օրինակ, Ալեն Սիմոնյանը պարբերաբար պնդելու է, որ նոր «հոկտեմբերի 27-ի վտանգ է տեսնում»։ Ինչո՞ւ։ Որովհետև վախենո՞ւմ է իր կամ կուսակիցների կյանքի համար։ Գուցե նաև դա կա։ Բայց ավելի շուտ սա շանտաժի միջոց է դրսի պատվիրատուների նկատմամբ, որպեսզի նրանք ավելի մեծ եռանդով աջակցեն ՔՊ-ականներին։ 

Իշխանականները և իշխանամերձները պարբերաբար ակնարկում են, թե նախկինները կամ հյուսիսային վայ-դաշանակիցները կարող են «ոտնձգություններ» անել ՀՀ կառավարիչների նկատմամբ։ Մեկ-մեկ հիշում են նույնիսկ 2008 թ․ մարտիմեկյան հանցագործությունը՝ մոռանալով՝ ինչպես արդարացվեց Ռ․ Քոչարյանը հեղափոխական ՍԴ կողմից։ Այսինքն՝ նիկոլականները հերոսաբար փակեցին մարտի մեկի գործը։ 

Ուրեմն եթե հանկարծ հոկտեմբերի 27-ը սկսեն փորփրել, սա՛ էլ նույնկերպ կփակեն։

Իսկ հիմա անդրադառնանք նրանց վախերին և առաջարկենք, որ գոնե Հովհ․ Թումանյանի «Թմկաբերդի առումը» հիշեն, եթե, իհարկե, կարդացել են։ Թմկա դավաճան տիրուհուն ո՛չ դավաճանված ամրոցի կենդանի մնացած բնակիչներն են պատժում, ո՛չ էլ այլմոլորակայինները։ Նրան պատժում է Նադիր շահը։ Այսինքն՝ նա, ով գայթակղել էր սևաչյա մատնիչին։  

Եթե հայ գրականություն չեն սիրում, ապա կարող ենք հուշել, որ շարքային դետեկտիվ կարդան կամ դիտեն։ Ծախու գործակալներին, պետական դավաճաններին, վարձու մարդասպաններին ոչնչացնում են նրանք, ովքեր օգտագործում են։

Այսպիսի իրական և գեղարվեստական սյուժեները շատ են թե՛ արևմուտքում, թե՛ արևելքում, թե՛ հյուսիսում, թե՛ հարավում։

Իսկ 1999 թ․ հոկտեմբերի 27-ը ուրիշ պատմություն էր։ Նիկոլ Փաշինյանի կամ Ալեն Սիմոնյանի հետ ոչ մի կապ չուներ։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ