...

Բա ո՞ւր մնաց իմանալ-չհայտնելու հոդվածը

Բա ո՞ւր մնաց իմանալ-չհայտնելու հոդվածը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Քի Վեսթի փաստաթուղթը նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, «դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել «հոկտեմբերի 27» և դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններ»։

«ՉԻ»․ Հլը մի րոպե։ Ռոբերտ Քոչարյանը 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն անվանում էր «ուչաստկովիի գործ», Վազգեն Մանուկյանը համարում էր «մի խումբ ռոմանտիկների» իրականացրած գործողություն, ու հանկարծ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 8-րդ տարում հայտարարում է, թե դա ուղիղ կապ է ունեցել Քի Վեսթի բանակցությունների հետ։ Ուշադրություն դարձրեք՝ չի ասում «հավանաբար», չի ասում «հնարավոր է», դա ներկայացնում է որպես իրողություն, և վերջ։ Հարց՝ որտեղի՞ց նրան այդպիսի տեղեկություններ։ Տեղյա՞կ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ ՀՀ Քրեական օրենսգրքում հանցագործության մասին իմանալ-չհայտնելու վերաբերյալ հոդված կա, տեղյա՞կ է, որ մեկ այլ հոդվածով էլ զրպարտությունն է քրեորեն հետապնդելի, հետևաբար՝ ինքը պիտի կամ իրավապահ մարմիններին հայտնի իր ունեցած ինֆորմացիան, որը կապացուցի հոկտեմբերի 27-ի ոճրագործության կապը Քի Վեսթի բանակցությունների հետ, կամ կարող է պիտակավորվել որպես զրպարտիչ։ Վերջին հաշվով՝ վարչապետ է, շարքային քաղաքացի չի, որ մի օր «թարս ոտի վրա արթնանա» ու հայտարարի, թե այդ ոճրագործությունը կապված է բանակցային գործընթացի հետ, մյուս օրը գլխացավով արթնանա ու ասի, որ, ենթադրենք, այդ ահաբեկչությունը տեղի է ունեցել պինգվինների պոպուլյացիայի նվազման համատեքստում, և այլն։

Ամեն դեպքում՝ եթե Հայաստանը նորմալ իրավական պետություն լիներ, հայտարարությունից անմիջապես հետո համապատասխան կառույցները վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհրավիրեին հարցաքննության։ Չնայած՝ եթե Հայաստանը նորմալ իրավական պետություն լիներ, Նիկոլ Փաշինյանը վաղուց վարչապետ չէր լինի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ