...

Մենակ «զվյոզդը» չտանի

Մենակ «զվյոզդը» չտանի

Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ասել է. «Այս հրապարակը Դուք տեսաք, ըստ տվյալների, մոտ 120-130 հազար մարդ կար երեկ հրապարակում, եթե ոչ ավել»:

«ՉԻ». Մի քիչ համեստ, մի քիչ համեստ: Խորհրդակցեք հանրահավաքների փորձ ունեցող դեմքերի հետ, որոնք ձեզ կասեն, որ 120-130 հազար մարդ Հանրապետության հրապարակում ֆիզիկապես չեն կարող տեղավորվել: Եթե իհարկե, իրար շալակ չեն ելել:

Բայց նույնիսկ 30-35 հազար մարդը, իսկ հիմնականում այդ թիվն է մասնագիտորեն նշվում, ահռելի թիվ է, լուրջ ցուցանիշ է. որ դա ասեք, էլի ձեռքբերում կհամարվի: 

Թե չէ որտեղ 120-130 հազարը, այնտեղ կես միլիոնն ու մի միլիոնն են: Ինչքան տոկոս ուզեք, այդքան խփեք, դրա մոդան անցել է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ