...

Իշխանական քարոզչության աստեղային կես ժամը

Իշխանական քարոզչության աստեղային կես ժամը

Նախօրեին Հ1-ի եթերում Բագրատ Սրբազանը նախ մոտ 15 րոպե խոսեց այն մասին, որ առանձնապես ասելու բան չունի, ապա ևս 15 րոպե հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին՝ այն մասին, որ ինքը հարցազրույց տալու ոչ մի ցանկություն չունի։

Բայց սա, իհարկե, ոչինչ չի նշանակում։ Ինքնին այն փաստը, որ Բագրատ Սրբազանը կարողացավ Հ1-ի եթեր ստանալ, միայն մի բանի մասին է վկայում՝ ռեժիմը, ինչպես միշտ, խուճապի մեջ է։ Բայց՝ մասամբ։ Կոնկրետ այս դեպքում խուճապի մեջ է հատկապես ռեժիմի քարոզչական թիմը։ Ինչո՞ւ։ Որովհետև Սրբազանը պարզապես «նրանց հացը կտրում է»։

Եվ իսկապես էլ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բյուջեից միլիոնավոր դոլարներ է տրամադրում Հ1-ին, «ֆեյքերի պոակ»-ին, ահռելի ստվերային միջոցներ է ծախսում զանազան տելեգրամ-ալիքների վրա և այլն, մինչդեռ պարզվում է՝ այդ ամենի փոխարեն կարելի էր պարզապես կես ժամանոց եթեր տրամադրել Սրբազանին, և վերջ․ ընդդիմության վարկանիշին ավելի մեծ հարված կհասցվեր, քան հասցվում է իշխանական բոլոր քարոզիչների գործունեության արդյունքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, քանի որ փող հաշվել սիրում է (պատկերացնո՞ւմ եք, թե քանի «քյալլա-փարթի» կարելի էր կազմակերպել ու քանի պեռաշկի կծել քարոզչությանը հատկացվող միջոցներով), հանկարծ մի օր կորոշի «օպտիմալացնել» իշխանական բոլոր քարոզիչներին, ու սրանք գործազուրկ կդառնան։

Այնպես որ՝ իշխանական քարոզիչներին խորհուրդ կտանք շատ չնեղել ընդդիմության լիդերներին։ Պետք չէ կտրել այն ճյուղը, որի վրա նստած եք։

ՎԱՐԿԱՆԻՇ

   414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ