...

Ձեռքերդ հեռո՛ւ ՔՊ-ական լափամանից

Ձեռքերդ հեռո՛ւ ՔՊ-ական լափամանից

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, թե «կեղծ թեզերով, ստերով ու կեղծիքով իշխանություն զավթելու բոլոր փորձերը միտված են տապալման», Ալեն Սիմոնյանի հետ հեչ կապ չունեցող լրատվամիջոցն էլ գրել է, թե Վազգեն Գալստանյանը երկու տարբերակ ունի՝ կամ կկալանավորվի, կամ Բաղրամյանի վրա 96 ժամ կուշտ փորով խորոված կուտի ու ձեռնունայն կհեռանա։

Չհասկացանք, ո՞նց թե «կեղծ թեզերով, ստերով ու կեղծիքով իշխանություն զավթելու բոլոր փորձերը միտված են տապալման», բա 6 տարի առաջ Նիկոլը ինչի՞ հաշվին հասավ իշխանության։ Թե՞ Տարոնը վստահ է, որ նիկոլական իշխանությունը ջրծաղիկի կամ խոզուկի նման բան է, միայն մի անգամ են վարակվում, և վերջ։

Ինչ վերաբերում է կալանավորվելու կամ կուշտ փորով խորոված ուտելու տարբերակներին, ապա դրանք միմյանց չեն հակասում։ Նույն Նիկոլը, օրինակ, իր շարժման ժամանակ և՛ բախումներ հրահրեց ու կալանավորվեց, և՛ կուշտ փորով խորոված կերավ (այդ թվում՝ Հանրապետության հրապարակում) ու մինչև հիմա ուտում է։ Ավելին՝ տեսակետներ կան, թե հենց ամեն օր կուշտ փորով խորոված ուտելու ֆիզիոլոգիական մղումն էր նրան դրդում չվախենալ կալանքից, կախվել արագաչափերից, մագլցել փշալարերի վրա, և այլն։ Դրա համար էլ ՔՊ-ականների համար մինչև հիմա «իշխանության հասնելն» ու «կուշտ փորով խորոված ուտելը» հոմանիշներ են, իսկ ցանկացած շարժում ընկալում են որպես իրենց ձեռքից չալաղաջը թռցնելու չարանենգ փորձ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ