...

Մեր գաղտնի զենքը

Մեր գաղտնի զենքը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած հինգ կետերին, հայտարարել է. «Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք շուտվանից, և էսօր ես անձամբ ճանաչում եմ»:

«ՉԻ». Մեզ թվում է, որ առաջիկայում Ադրբեջանը 6-րդ պահանջն էլ է ներկայացնելու Հայաստանին: Պահանջելու է այլևս եթեր չտալ Հովիկ Աղազարյանին, քանի որ հենց նա խոսում է, Ադրբեջանում ծիծաղից մեռնելու դեպքերի շեշտակի աճ է գրանցվում: Տասնյակներով են մեռնում: Կարելի է ասել՝ այս նախկին դաշնակը մեր գաղտնի զենքն է, կորոնավիրուսից վերան է: 

Իհարկե, մենք պետք է սակարկենք Ադրբեջանի հետ: Եթե իրենք չեն ուզում Հովիկ Աղազարյանի մտքերը կարդալ, դրա դիմաց ինչ-որ զիջումների պետք է գնան: Ընդ որում՝ լուրջ զիջումների, քանի որ Հովիկ Աղազարյանը լուրջ զենք է: Օրինակ՝ Ներքին Հանդից մինչև Բագրատաշեն սահմանից 5 կմ հեռու քաշվեն: Տանելի պայման է, ադրբեջանցիներն ուրախությամբ պետք է որ համաձայնվեն: Ճար չունեն: Խելոք չպահեն, Աղազարյանին օրը երկու անգամ եթեր կտանք՝ 1,5 ժամ տևողությամբ: 

Իսկ որ մի քիչ էլ համը հանեն, ԵԱՀԿ-ն Հովիկ Աղազարյանին կճանաչի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լիարժեք կողմ: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   767 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ