...

Մեր սրտիկի թեկնածուն

Մեր սրտիկի թեկնածուն

ՀՀ ՄԻՊ առաջադրված թեկնածու Քրիստինե Գրիգորյանը սրտիկել էր «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի «ֆեյսբուքյան» ուղիղ եթերը, որում Էդմոն Մարուքյանը խոսել է ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործով անցնող Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին: 

Լրագրողների հետ ճեպազրույցում Քրիստինե Գրիգորյանը՝ մեկնաբանելով իր սրտիկելը, ասել է. «Մատս է կպել»:

«ՉԻ». Սա այն դեպքն է, երբ մենք լիովին հավատում ենք ՄԻՊ թեկնածուին: Այսինքն՝ վստահ ենք, որ իսկապես իր մատն է կպել սրտիկելու կոճակին, այլ ոչ թե՝ քիթը, ճակատը, ծունկը: Եթե իհարկե, ոտքի բութ մատով չի սրտիկել: Չնայած, դա էլ է մատ, և դա նույնպես քաղաքականապես պատժելի արարք չէ:

Բոլոր դեպքերում, Քրիստինե Գրիգորյանին խորհուրդ կտանք Մարուքյանի լայվերին հետևելիս մի երկու բան անել: 

Առաջին՝ մկնիկի կուրսորը չպահել էդ լայվի տակ գտնվող սրտիկի վրա:

Երկրորդ՝ եթե նույնիսկ կուրսորը պահել եք սրտիկի վրա, մկնիկի ձախ հատվածը մի սեղմեք, որ սրտիկը չսրտիկվի: 

Երրորդ. եթե հանկարծ սրտիկվել է, կուրսորը պահում եք էդ չարաբաստիկ սրտիկի վրա, կտտցնում եք վրան, սրտիկը չեղարկվում է: 

Էսքանը որ հիշի, Քրիստինե Գրիգորյանը կդառնա մեր սրտիկի թեկնածուն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   992 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ