...

Պաշտոնը բրոնյա արած է եղել

Պաշտոնը բրոնյա արած է եղել

Վարչապետի որոշմամբ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ։

«ՉԻ». Գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր. ընդամենը մի քանի ամիս ՄԻՊ աշխատելով՝ Քրիստինե Գրիգորյանը հանկարծ այս տարվա հունվարին հրաժարական տվեց: Պաշտոնապես. այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ:

Ու արդեն այն ժամանակ խոսակցություն գնաց, որ նա նշանակվելու է նորաստեղծ Արտաքին հետախուզության ծառայության պետ: Իսկապես, 7-8 ամիս անց նշանակվեց: 

Այսինքն՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնը դեռևս հունվարին արդեն բրոնյա էին արել Քրիստինե Գրիգորյանի համար: Ուրիշ թեկնածություն չի քննարկվել, նույնիսկ Արգիշտի Քյարամյանի, թեպետ ենթադրվում է, որ այդ պաշտոնը պահանջում է համապատասխան մասնագիտական որակավորում, երկարամյա աշխատանք հետախուզական և անվտանգության ոլորտում:

Նայում ենք մեր 007-ի կենսագրությունը, մի րոպե անգամ չի աշխատել այդ ոլորտում, ընդհանրապես կապ չունի անվտանգության համակարգի հետ: Պատկերացնում ենք... չէ, չենք պատկերացնում, թե մեր անվտանգության համակարգին ինչ է սպասվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ