...

Մեյդը փռեցիք, ապրեք

Մեյդը փռեցիք, ապրեք

ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրել է. ««Ինտելեկտուալ» ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց և այսուհետ միշտ ծնկի է բերելու»:

«ՉԻ». Անկեղծ ասած, շատ ուրախացանք Էդուարդ Աղաջանյանի այս խոսքից: Մենք մտածեցինք, թե Ադրբեջանին ստիպել են վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, Շորժայից մինչև Շուռնուխ ընկած հատվածում հակառակորդի 1000 զինվորին լարել են, Սև ջրի մոտ ադրբեջանցիների սևն են տվել, Հադրութն են վերադարձրել:

Բայց ոչ, ինչքան քրքրեցինք լրահոսը, ոչ մի նման բան չգտանք: Շատ ափսոս: Պարզվեց՝ խոսքը հերթական բարոյական հաղթանակի մասին է: Բայց լավ, բաբաթին հաղթանակի մասին է խոսքը: «Ապուշ» ինտելեկտուալները հաղթել են «ինտելեկտուալ» ապուշներին: Հաղթելն էն բառը չի. չոքըցրել են: Մեյդը փռել են ասֆալտին: Ապրեք: Շարունակեք այդպես հաղթել:

Երկրի ողնաշարը ջարդված է, բանակը ցաքուցրիվ եղած, սահմանները՝ անտեր- անտիրական, պետականության լինել-չլինելու հարցն է օրակարգում, այսինքն, մեր պետությանն են ծնկի բերել, սա հեչ, կարևորը սրանց համար ինչ-որ ապուշների ծնկի բերելն է: Իրենց համար շատ հարմար հակառակորդ են գտել, հպարտանում են:

Տեղ հասա՞վ, մեր «ապուշ» ինտելեկտուալ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2813 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ