...

Մի բան գիտի

Մի բան գիտի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում ասել է. «Ռուսաստանում քաղաքական մեկնաբանները, ռազմական, քաղաքական գործիչները աղմուկ են բարձրացնում ՀԱՊԿ-ի հանդեպ մեր ունեցած դիրքորոշման շուրջ, նախահարձակ են լինում՝ ասելով, որ այդ դեպքում պետք է ճնշումներ կիրառվեն։ Բուն նպատակը լրիվ այլ է, այդ քայլերով իրենք մեր հանրապետության ներսում կարող են առաջացնել դժգոհություններ, փողոց դուրս բերեն որոշակի զանգված, որոնց առաջնորդները պատրաստ կանգնած են արդեն և այդ մասսային, ասենք, ուղղորդեն իրականացնել հեղաշրջում»:

«ՉԻ». Հետաքրքիր է, 2018-ին ո՞վ է հեղաշրջում կազմակերպել: Այն ժամանակ մեր հանրապետության ներսում չար ուժերը առաջացրել են դժգոհություններ, փողոց դուրս բերել որոշակի զանգված, որոնց առաջնորդները պատրաստ կանգնած էին արդեն և այդ մասսային, ասենք, ուղղորդել իրականացնել հեղաշրջում:

Հովիկ Աղազարյանի նկարագրածը լրիվ համապատասխանում է 2018-ի իրադարձություններին: Միգուցե այդ փորձն ունենալով է համոզված, որ նույնը կարող են իրենց հանդեպ անել: Այսինքն՝ գիտի, թե որը որից հետո է: 

Իմիջիայլոց, Հովիկ Աղազարյանն արդեն թրաշ է պահում: Տնաշեն, դա 2018-ից էր պետք անել, թրաշ պահելու մոդան այն ժամանակ սկսվեց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   303 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ