...

Մի կողմում՝ «ասաբնյակն ու ջակուզին», մյուսում՝ ՀՀԿ-ի լռությունը

Մի կողմում՝ «ասաբնյակն ու ջակուզին», մյուսում՝ ՀՀԿ-ի լռությունը

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մի ստատուսի տակ թեժ քննարկում է ընթանում։ Տիկին Զոհրաբյանը, որն իր գրառումը վերնագրել է «Ընդդիմությունն ընդդեմ Սահմանադրության», երկար-բարակ բացատրել է, թե ինչու է ընդդիմության՝ իմպիչմենտի ծրագիրը անհեռանկարային։ Վերջում նա հավելել է․ «Հա, «գնանք ԱԺ, որ նիկոլականներին վերբովկա անենք», դաժանագույն թեզը էլ մի ասեք՝ շոգ է, ծիծաղելու հավես չկա։ Ու մեկ էլ որ ասում եք՝ «չենք գնալու կառավարության նախաձեռնած նիստերին», բա մի լրագրող չկա՞, որ ձեզ հարցնի՝ «հարգելի X, կառավարության նախաձեռնությամբ ԱԺ նիստ տարվա մեջ հրավիրվում է մաքսիմում մի քանի անգամ, բա մնացա՞ծ նիստերին», ուստի էդ «կռուտիտն» էլ սիրուն չի։ Իսկ ընդհանրապես, ոչ մի կռուտիտ էլ սիրուն չի։ Պարզապես պետք է առանց ավելորդ թիթիզությունների ասել այն, ինչը անելու եք՝ Ռուբինյան Ռուբոյի ասած՝ խելոք ու հնազանդ։ Իսկ այս որոշման քաղաքական և բարոյական ասպեկտի և պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ։ Անուն առ անուն, ասաբնյակ առ ասաբնյակ, ջակուզի առ ջակուզի»։

Ասեք, որ ասաբնյակի ու ջակուզիի պահը շատ ինտրիգային է։ Հուսանք՝ աշնանը, երբ շոգերն անցնեն, տիկին Զոհրաբյանը կզարգացնի թեման։ Մինչ այդ գրառման տակ ակտիվ քննարկումն էլ չի անցել առանց ինտրիգների։ Դաշնակցության մեծ նվիրյալ, անխոնջ ծառա մի լրագրող այնքան է հուզվել գրառումից, որ դեզինֆորմացիա է տարածել՝ գրելով․ «Երկու խմբակցություն այդպես են որոշել՝ դու ես մեջտեղ ելել»: Զոհրաբյանն էլ հակադարձել է․ «Մյուս խմբակցությունում հերքում են խորհրդարան գնալը։ Դա՝ զուտ քո դիտարկման մասին, թե երկու խմբակցությունները էդպես են որոշել»։ 

Եվ իսկապես՝ ռոբականներն ու դաշնակցականները օրը 5 անգամ հայտարարում են, թե գնալու են ԱԺ իրենց իմպիչմենտի օրակարգով։ Այս իմաստով ՀՀԿ-ն դեռ լռում է։ Երևի նրանց փորձառությունն էլ հուշում է, որ իմպիչմենտը կեղծ քաղաքական օրակարգ է, որի պայթելը օրերի հարց է։ Կարճ ասած՝ դա վերջին մահաբեր ականն է լինելու ընդդիմադիրների համար, ինչը շատ լավ հասկանում են ՀՀԿ-ում։ Դրա համար էլ դեռ լռում են։ Սեփական տարբերակի վրա են աշխատում։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ