...

Մի քիչ նշաձողն իջեցրեք

Մի քիչ նշաձողն իջեցրեք

ԱԺ ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է. «Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հավաքին ներկա գտնվողների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»:

«ՉԻ». Բայց հետաքրքիր է, այս մարդիկ որ հայտարարության տեքստ են պատրաստում, չեն քննարկո՞ւմ դրա բովանդակությունը: Մտքներին ինչ գալիս է, շարո՞ւմ են:

Որ լուսաձայնային նռնակներ կիրառելը դատապարտում եք, քանի որ դրանք սադրում են պատերազմի մասնակիցներին, բա ի՞նչ ասեն այն ազատամարտիկները, 1990-ականների պատերազմի հերոսները, որոնց հանդեպ 2004թ. ապրիլի 12-ին, 2008թ. մարտի 1-ին՝ բացի լուսաձայնային նռնակներից, կիրառվել են տանկեր, զրահամեքենաներ, սնայպերներ, ոտից-գլուխ զինված բանդաներ, չհաշված այն, որ նրանց տասնյակներով տանում էին քաղմասեր, ժամերով այլանդակ ձևի ծեծում, խոշտանգում, դատում: Էդ դուք եք արել, ուրիշ տեղ մի նայեք: Ձեր տրամաբանությամբ, այն ժամանակ ազատամարտիկները դրանից այնպես պետք է սադրվեին, որ լայնամասշտաբ պատերազմ սկսեին իշխանությունների դեմ: 

Եթե լուսաձայնային նռնակներ կիրառելը դատապարտում եք, նորմալ է, բան չասացինք, դա իսկապես դատապարտելի է, բայց կողքից այդ լոլոներն ավելացնելն արդեն «ջրում» է ձեր դատապարտելը: Որովհետև ստացվում է, որ դուք ոչ թե լուսաձայնային նռնակներ կիրառելն եք դատապարտում, այլ այն, որ դա կարող է ձեր շարքերում գտնվող պատերազմի մասնակիցների քնքուշ հոգին պղտորել, ու նրանք մուրճը վերցնեն, ոստիկանների գլխին հարվածեն:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2058 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ