...

Ստեղծեք Փրկության նոր կոմիտե

Ստեղծեք Փրկության նոր կոմիտե

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է. 

«Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ս.թ. նոյեմբերի  30-ին ԱԺ հետ համատեղ ընդունած հայտարարությամբ վերահաստատել են այդ պաշտոնում առաջադրված Ա. Ղազինյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց անփոփոխ որոշումը:

ՔՊ խմբակցությունը, կոպտորեն խախտելով ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները, անթաքույց իրականացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ:

Նույնիսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի նման կարգավիճակի պայմաններում քաղաքական իշխանությունը ցույց է տալիս իր հակաժողովրդավարական, հակօրինական և անհանդուրժող էությունը»:

«ՉԻ». Վըըը... Էս ինչքա՞ն է ընդդիմությունը իջեցրել իր պահանջների նշաձողը: Մի ժամանակ պահանջում էին իշխանությունների հրաժարականը, Հայրենիքի փրկության կոմիտեներ էին ստեղծում, ժամանակավոր կառավարություն էին ստեղծում, աշխարհաքաղաքական զարգացումներն ի շահ Հայաստանի թեքելու մտադրությունների մասին էին հայտարարում:

Իսկ հիմա հանձնաժողովի նախագահի տեղակալի կռիվ են տալիս: Ամենակարևոր հարցն է այսօր: Ուրիշ խնդիր չկա, բոլոր պրոբլեմներն արդեն անցյալում են, Հայկ Մարությանին հանելու գործընթացն ընդհանրապես հետաքրքիր չէ: 

Մենք ընդդիմությանն առաջարկում ենք ստեղծել «Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի փրկության կոմիտե»: Որոշ շանսեր կան, որ այդ պաշտոնը կփրկվի: Դրանից է կախված երկրի ապագան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   915 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ